ՄԵՐ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ
Elitar Travel ընկերությունը հիմնադրվել է 1997թ․։ Հանդիսանալով տուրիզմի ոլորտում լավագույն ընկերություններից մեկը՝ Elitar Travel-ն իրականացնում է արտագնա և ներքին զբոսաշրջության ծառայություններ, այդ թվում՝ տուր-փաթեթների և սոց․ փաթեթների կազմում, ավիատոմսերի ամրագրում, վիզայի աջակցություն։
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆՆԵՐԸ
- Elitar Travel-ը արտագնա զբոսաշրջության շուկայում առաջատար դիրքերում է արդեն 20 տարի, այլ կերպ ասած՝ մենք լավագույնս ենք տիրապետում սեզոնային հանգստի առաջարկներին։
- Մենք առաջարկում ենք տուր-փաթեթներ, որոնք ներառում են տվյալ ուղղության լավագույն հյուրանոցները, հանգստի ամենաորակյալ պայմանները։
- Մեզ վստահում են մի շարք ճանաչված խոշոր ընկերություններ, որոնք հանդիսանում են մեր մշտական հաճախորդները։