Կիպրոս․ Միջերկրածովյան առասպել

Որոշել եք այս ամառն անցկացնել Միջերկրական ծովի ափի՞ն։ Ուրեմն, Կիպրոս։

Կիպրոս․ Միջերկրածովյան առասպել

Արքաների գինին, արևայրուք Նիսսի-Բիչ լողափում, առասպելական դիցուհի Աֆրոդիտեի ծննդավայր Պաֆոս, անմոռանալի հանգիստ ավանդույթներով հարուստ Կիպրոս կղզում։ Ահա, թե ի՞նչ կարելի է անել հազարամյա պատմությամբ ՅՈւՆԵՍԿՈ-ի ժառանգության հուշարձաններով հարուստ կղզում։

1. Այցելեք Բյույուկ-Խանի թանգարան

XVI դարի քարավանսարայը միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից է, որ գերազանց պահպանվել է մինչ այսօր։ Այստեղ գործող փոքրիկ կրպակից կարող եք ձեռք բերել հուշանվերներ, իսկ էքսկուրսիայի ավարտին, այսպես կոչված, «կոֆենիոյում» (քարավանսարայի տարածքում փոքրիկ սրճարաններում) վայելեք կիպրական սուրճ։
Քարավանսարայը կառուցվել է Լուսինյանների ապարանքի ավերակների վրա։ Բույուկ-Խանը Նիկոսիայի զբոսաշրջային գլխավոր կենտրոններից է։ Այստեղ պարբերաբար ներկայացումներով է հանդես գալիս թուրքական Ստվերների թատրոնը։

 

Թրոդոսյան լեռներ
Կալեդոնիայի ջրվեժներ

2. Թաքնվեք այրող արևից Թրոոդոսի լեռներում

Կիզիչ միջերկրյածովյան արևից թաքնվելու լավագույն տեղը Թրոոդոսի լեռների լանջերին սփռված սոճու անտառներն են։ Այս կողմերում Ձեզ կգրավի Պանո Պլատրես բնակավայրի մոտ գրնվող Կալիդոնիա ջրվեժները տանող արահետը։ Եթե հաջողվեց, կհանդիպեք սոճիների անտառների էնդեմիկ կիպրյան մուֆլոններին («ագրինո»)։ Թրոոդոսի լեռներն առանձնանում են նաև նրանով, որ այստեղ են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության 10 հուշարձաններ։

 

Կիպրոս, միջերկրածովյան առասպել
Լառնակա
սբ․ Ղազարոս եկեղեցի
Շվեդական խորտակված լաստանավ «Զենոբիա»

3․ Լառնակայի գանձերը

Եթե էքստրեմալ հանգստի սիրահար եք, ապա անպայման օգտվեք Լառնակայի մերձափնյա շրջանում դայվինգի հնարավորությունից և սուզվեք՝ ուսումնասիրելու խորտակված շվեդական լաստանավ «Զենոբիան»։ Ջուրն այստեղ պղտոր չէ և նավախցիկները հնարավոր է նայել 16-42մ խորության պայմաններում։
Լառնակայի գլխավոր տեսարժան վայրերն են Հալա Սուլթան Թեքքե մզկիթն ու սուրբ Ղազարոսի եկեղեցին, որտեղ պահպանվում են սրբի մասունքները։

 

Այա-Նապա, լողափ
Ֆարոս հյուրանոց, Այա-Նապա

4․ Ծովափնյա հանգստի դրախտ Այա-Նապան

Այա-Նապան հայտնի է իր՝ լողալու համար անվտանգ և մաքուր լողափերով։ Բացի լողափերից, Այա-Նապայում կգտնեք Water World ակվապարկը։ Հանգիստը մի փոքր ավելի ակտիվ դարձնելու համար վարձակալված բագգիներով (մեկ- կամ երկտեղանի սպորտային մեքենաներ) շրջեք մերձակա ժայռերում բազմաթիվ քարանձավներով։

 

5․ Առասպելական Պաֆոս

Համաձայն հին հունական առասպելներից մեկի՝ այստեղ է ծնվել սիրո և գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն՝ հայտնվելով ծովի փրփուրներից։ Պաֆոսում Ձեզ իր գեղեցկությամբ կգրավի Պետրա-տու-Ռոմիու լողափը (այլ անվանումը՝ Աֆրոդիտեի լողափ)։ Ժամանակին այս քաղաքում է բնակվել հայտնի հին հռոմեացի Ցիցերոնը։ Այդուամենայնիվ, Պաֆոսում գրեթե ամեն ինչ կրում է Աֆրոդիտեի անունը․ Աֆրոդիտեի ժայռ, Աֆրոդիտեի բաղնիք, Սիրո շատրվան, Աֆրոդիտեի տաճար։

 

Ֆամագուստա
Ֆամագուստա, Կիպրոս
Ֆամագուստա, լքված Վարոշա թաղամասը

6․ Ֆամագուստա ուրվական-հանգստավայր

4 տասնամյակ առաջ Ֆամագուստան էլիտար հանգստավայր էր, որտեղ հանգստանում էին Էլիզաբեթ Տեյլորը, Ռիչարդ Բարտոնը, Բրիջիթ Բարդոն և այլ հանրահռչակ մարդիկ։ Կիպրական հակամարտության հետևանքով Վարոշա թաղամասը՝ իր լքված հյուրանոցներով, ուրվական-քաղաքի տպավորություն է թողնում։

 

Կամմանդարիա
սբ․ Գեորգ գինեգործարան
Լաոնա — Ակամաս

7․ Համտեսելով Կամմանդարիա գինին

Սպիտակ խաղողից պատրաստված այս գինու տեսակը հնագույններից է աշխարհում։ Ըստ լեգենդի՝ Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտն այնքան էր հավանել այս գինին, որ այն անվանել է «արքաների գինի և գինիների արքա»։ Գինու համը փորձելու համար այցելեք Կամմանդարիա նահանգի գյուղեր կամ կարող եք գնել ցանկացած խանութում։ Առավել տպավորիչ հիշողություններով վերադառնալու համար կարող եք գինու տուրի մեկնել Լաոնա — Ակամաս ուղղությամբ՝ երթուղին սկսելով Թրոոդոսի նախալեռներում։ Այնուհետև գինեգործարանների, որոնց կիպրիոտներն անվանում են «կրասոհորիա», Դրոուսեյ, Ինեյ, Պանո, Կատո Արոդես բնակավայրերի միջով անցնելով՝ ավարտվում է կղզու արևմուտքում գտնվող Ակամաս ազգային պարկում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով