Disney-ը բացում է աշխարհում առաջին Marvel հյուրանոցը

Դիսնեյլենդ

 

Դիսնեյը «վրիժառուներին» բերում է Փարիզ՝ բացելով իր թեմատիկ հյուրանոցը: Դիսնեյլենդը բացում է իր «Hotel New York»-ը: Այստեղ պլանավորում են ներկայացնել բազմաթիվ կոստյումներ ու ամենատարբեր ատրիբուտներ Marvel-ի բազմաթիվ ֆիլմերից:

Իսկ շենքի արտաքին տեսքը փորձել են նմանեցնել հենց նույն Stark Tower-ին: 4 աստղանի հյուրանոցն առաջարկելու է 565 սենյակներ:

Հյուրանոցի պաշտոնական բացման ամսաթիվը դեռ չի հրապարակվել: Նրանք նշում են, որ հյուրանոցը դառնալու է Tony Stark-ի հպարտությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով